Գլխավոր » Yeolyan

Source: https://yeolyan.org

Archived: 2026-04-23 16:40

Գլխավոր » Yeolyan
Բարի գալուստ
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն
Հարգելի՛ հայրենակիցներ,
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը տարիներ ի վեր գործում է մեկ գլխավոր նպատակով՝ ժամանակակից ու որակյալ բժշկական օգնությունը դարձնել առավել հասանելի մեր քաղաքացիների համար։ Արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող երեխաների և մեծահասակների կողքին լինելու մեր առաքելությունը մենք իրականացնում ենք գիտելիքով, պրոֆեսիոնալիզմով և հոգատար վերաբերմունքով։
Մեր կենտրոնում իրականացվում են ոլորտի առաջատար մոտեցումներով կառուցված ախտորոշման և բուժման ծրագրեր։ Մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են, մասնակցում միջազգային համաժողովների՝ լավագույն փորձը Հայաստան տեղափոխելու համար։ Մենք շարունակում ենք զարգանալ՝ հետևելով ժամանակի պահանջներին և վստահ լինելով, որ ամեն մի ներդրում կրթության, տեխնոլոգիայի կամ մարդկային հարաբերությունների մեջ օգնում է ևս մեկ հոգու կյանքը փոխել ։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի պրոֆեսիոնալ թիմն 9 տասնամյակից ավելի անում է ամեն ինչ ձեր առողջության, կյանքի որակի պահպանման և վստահության համար։ Եղե՛ք առողջ։
Հայկ Գրիգորյան
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն
Հաճախ տրվող հարցեր
Գնացուցակ
Հիվանդության տեսակներ
Ծանոթացեք մեր նվիրյալ թիմին, որը կանգնած է յուրաքանչյուր պացիենտի կողքին։
Մեր արյունաբանների և ուռուցքաբանների թիմը, առաջնորդվելով միջազգային պրոտոկոլներով և ունեցած փորձով, ցուցաբերում է պրոֆեսիոնալ, հոգատար և պացիենտակենտրոն վերաբերմունք յուրաքանչյուր այցելուին։
Ծանոթացեք մեր բժիշկներին
Դարձիր դոնոր
Միացե՛ք կյանքեր փրկելու մեր առաքելությանը, դարձե՛ք արյան դոնոր
Գրանցվել արյուն նվիրելու համար
Մեր նորությունները
24/03/2026
Ոսկրածուծի փոխպատվաստում․ տեսանյութ
Անցած շաբաթվա ընթացքում մեր կենտրոնում իրականություն դարձավ 3 նոր հնարավորություն կյանքի համար. իրականացվել է ոսկրածուծի 2 ալոգեն և 1 աուտոգեն  փոխպատվաստում։ Այն մեզ համար միայն բժշկական գործընթաց չէ․ դա պայքար է, որով մեր թիմը կանգնած է ամեն պացիենտի կողքին՝ առողջության և կյանքի որակի համար։Շնորհակալ ենք, որ մեզ վստահում եք․ մեր առաքելությունն է՝ յուրաքանչյուր պացիենտի կյանքում …
24/03/2026
Միջազգային լավագույն փորձի տեղայնացում․ «Յոլյան» կենտրոնում շարունակում ենք հյուրընկալել առաջատար մասնագետների
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում հյուրընկալվել է գերմանացի պրոֆեսոր Ստեֆան Բիելեկը, մանկական ուռուցքաբան-արյունաբան, ով ղեկավարում է Klinikum Stuttgart-ի մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և իմունոլոգիայի բաժանմունքը։ Այցի ընթացքում կենտրոնի մասնագետները պրոֆեսոր Բիելեկին ներկայացրեցին մանկական բաժանմունքների աշխատանքային գործընթացներն ու ենթակառուցվածքները։ Նա նաև այցելեց մանկական պալիատիվ խնամքի կենտրոն, որտեղ ծանոթացավ հիվանդների համակողմանի խնամքի կազմակերպման մոտեցումներին և կենտրոնի փորձին։ Պրոֆեսոր …
23/03/2026
Հայաստան ժամանած «Act for Children» նախաձեռնության պատվիրակությունը շրջայց է կատարել «Յոլյան» կենտրոնի մանկական բաժանմունքներում
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները ACT for Children միջազգային նախաձեռնության Հայաստան ժամանած պատվիրակությանը ներկայացրել են մանկական ուռուցքաբանության ոլորտում իրականացվող ծրագրերը, ծառայությունները և զարգացման առաջնահերթությունները։ Զեկույցների միջոցով ներկայացվել են ծառայությունների կառուցվածքը, պացիենտների հոսքը, ախտորոշման և բուժման ընթացիկ մեխանիզմները, ինչպես նաև բուժքույրական և բազմամասնագիտական թիմերի կարողությունները։  Ներկայացվել են ինչպես արդեն արձանագրված առաջընթացը և ձեռքբերումները, այնպես էլ …
20/03/2026
ACT for Children նախաձեռնության շրջանակում Հայաստանին կտրամադրվի թանկարժեք իմունաթերապևտիկ դեղամիջոց
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ բարեգործական հիմնադրամը համատեղ հյուրընկալել են «ACT for Children» նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությանը։ Հայաստանը 2024 թվականից հանդիսանում է առաջին գործընկեր երկիրը, որը միացել է «ACT for Children» միջազգային նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով զարգացնել մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ծառայությունները և ապահովել բարձրորակ խնամք քաղցկեղ ունեցող երեխաների …
19/03/2026
Փոքրիկ Արփիի մեծ հաղթանակը․ սուր լիմֆոբլաստային լեյկոզը հաղթահարված է
6-ամյա Արփիի մոտ 2 տարի առաջ ախտորոշվել էր սուր լիմֆոբլաստային լեյկոզ։ Դրան հաջորդել է երկարատև բուժում՝ «Յոլյան»  արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում։ Այժմ, ավարտելով հիմնական և պահպանողական փուլերը, Արփին հնչեցնում է բուժման ավարտը ազդարարող զանգը Այս ողջ ընթացքում ընտանիքը եղել է պետության և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի աջակցության ներքո։ Մենք ամեն օր աշխատում ու պայքարում …
19/03/2026
Վաղ հայտնաբերումը քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է․ Աստղիկ Ոսկանյան, Լիաննա Սաֆարյան/ Հանրային ռադիո
1 վայրկյանում, երբ մարդն իմանում է իր քաղցկեղ ախտորոշման մասին, փոխվում է իր և իր մտերիմների ամբողջ կյանքը։ Վաղ հայտնաբերումը քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է․ այն զգալիորեն մեծացնում է բուժման հաջողության հավանականությունը և փրկում կյանքեր։ Ձեր առողջությունը սկսվում է տեղեկացված որոշումներից։ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդաշարի հյուրերն …
16/03/2026
Ցողունային բջիջների հավաքագրում փոխպատվաստման նպատակով
6-ամյա Արփիի մոտ 2 տարի առաջ ախտորոշվել էր սուր լիմֆոբլաստային լեյկոզ։ Դրան հաջորդել է երկարատև բուժում՝ «Յոլյան»  արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում։ Այժմ, ավարտելով հիմնական և պահպանողական փուլերը, Արփին հնչեցնում է բուժման ավարտը ազդարարող զանգը Այս ողջ ընթացքում ընտանիքը եղել է պետության և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի աջակցության ներքո։Մենք ամեն օր աշխատում ու պայքարում ենք՝ …
11/03/2026
Ի՞նչ է Յուինգի սարկոման
Յուինգի սարկոման ոսկրային չարորակ ուռուցքի տեսակ է, որի վաղ հայտնաբերումը խիստ կարևոր է։ Յուինգի սարկոման առավել հաճախ հանդիպող սարկոմայի տեսակ է դեռահասների և երիտասարդների շրջանում։ Այն հաճախ ախտահարում է ոսկրերը՝ հատկապես ոտքերի, ձեռքերի և կոնքի շրջանում։ Որոշ դեպքերում ներգրավվում են նաև փափուկ հյուսվածքները։ Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է, քանի որ այն մեծ ազդեցություն ունի …
09/03/2026
Անհասկանալի ցան և ճարպերի մեծ քանակություն արյան մեջ․ բուժական պլազմաֆերեզը որպես արդյունավետ լուծում
Կլինիկական պատկեր և հետազոտություն 38-ամյա կնոջ մոտ արձանագրվել էր ամբողջ մարմնի մակերեսով տարածված, պրոգրեսիվ բնույթի ցանավորում (քսանտելազմա տիպի), որը պահպանվել էր երկար ժամանակ և դինամիկայում ցուցաբերել էր աճի միտում։ Ցանը ցավային սիմպտոմատիկայով չէր ուղեկցվում։ Մաշկաբանի կողմից նշանակված լաբորատոր հետազոտություններով հայտնաբերվել է լիպիդային ցուցանիշների ծայրահեղ բարձր մակարդակ․ խոլեստերինը՝ 28․5 մմոլ/լ, տրիգլիցերիդները՝ 97․28 մմոլ/լ։ Հերքվել է կոնտագիոզ …
08/03/2026
Շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․ Հայկ Գրիգորյան
Հարգելի՛ կանայք և աղջիկներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կանանց դերն ու ներդրումը մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես՝ առողջապահության բնագավառում։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում մենք ամեն օր ականատեսն ենք լինում ձեր մասնագիտական պատասխանատվությանն ու նվիրվածությանը։ Այդօրինակ հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ …
Դիտել ամբողջը
Ձեր աջակցությունը կարող է փրկել կյանքեր
Նվիրաբերեք հիմա
Դարձիր դոնոր
Տեսնել ավելին
Դիմեք մեզ
Հետևեք մեր բլոգին
Ձեր հարցը