
Ալեսանդրո Վոլտա (իտալ.՝ Alessandro Giuseppe Antonio Anastasio Gerolamo Umberto Volta, Ալեսանդրո Ջուզեպպե Անաստասիո Ջերոլամո Ումբերտո Վոլտա, փետրվարի 18, 1745(1745-02-18)[1][2][3][…], Կոմո, Միլանի դքսություն, Հաբսբուրգի միապետություն[4][5] - մարտի 5, 1827(1827-03-05)[1][3][6][…], Կոմո, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4][5]), իտալացի նշանավոր ֆիզիկոս, քիմիկոս և ֆիզիոլոգ, գյուտարար, էլեկտրականության ուսմունքի հիմնադիրներից մեկը[11][12][13]։ Համարվում է նաև առաջին էլեկտրական մարտկոցի ստեղծողը և մեթան գազի հայտնագործողը։
1799 թվականին հայտնագործել է հետագայում իր անունով կոչված Վոլտայի սյունը և իր փորձերի արդյունքների մասին երկմաս նամակով տեղեկացրել Թագավորական ընկերության նախագահին[14][15]։ Իր այդ հայտնագործությամբ Վոլտան ապացուցել է, որ էլեկտրականություն կարելի է ստանալ նաև քիմիական եղանակով, դրանով իսկ ժխտել է ժամանակին տիրապետող այն կարծիքը, թե էլեկտրականությունն ստեղծվում է միայն կենդանի արարածների կողմից։ Լինելով առաջին գալվանական էլեմենտը՝ Վոլտայի սյունը փաստացի դարձել է ժամանակակից էլեկտրական մարտկոցների նախօրինակը։ Վոլտան համարվում է նաև մի շարք այլ էլեկտրական սարքերի՝ էլեկտրաֆորի, էլեկտրամետրի, էլեկտրասկոպի, կոնդենսատորի (խտացուցչի) գյուտարարը, առաջինը նա է նկատել և ապացուցել զանազան մետաղների պոտենցիալների կոնտակտային տարբերությունը։ Վոլտայի այդ գյուտերը գիտական շրջաններում խանդավառ ոգեշնչման ազդակ են հանդիսացել և շատերին մղել դիմելու համանման փորձերի, որոնք հանգեցրել են գիտության մի նոր ճյուղի՝ էլեկտրաքիմիայի առաջացմանն ու զարգացմանը[15]։
Բացի այդ, Վոլտան արժանացել է Նապոլեոն Բոնապարտի հիացական, չափազանց բարձր գնահատանքին, նրա հրավերով այցելել է Ֆրանսիայի ինստիտուտ, ցուցադրել իր փորձերն ու գյուտերը։ Հետագայում ևս Նապոլեոնը բարձր պատիվների է արժանացրել կոմսի ազնվականական տիտղոս կրող գիտնականին։ Ալեսանդրո Վոլտան շուրջ քառասուն տարի ղեկավարել է Պավիայի համալսարանի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքը՝ վայելելով ուսանողների՝ պաշտամունքի աստիճանի հասնող սերն ու հարգանքը։ Սակայն, չնայած մեծարանքին, հասարակական ճանաչմանն ու փառքին, նա, հատկապես կյանքի վերջին տարիներին, առավելապես հակված էր հասարակությունից մեկուսացված, ընտանեկան կենցաղավարության։ Նամանավանդ, որ այդ շրջանում չորս տարի շարունակ տառապել է հիվանդություններով, որոնք նրան 1827 թվականին հասցրեցին մահվան։
Ալեսանդրո Վոլտան առաջինն է փորձել ստանալ հաստատուն հոսանք, տեղադրելով ցինկե և պղնձյա թիթեղները էլեկտրոլիտ լուծույթի մեջ։ Վոլտայի անունով է կոչվում էլեկտրական լարման չափման միավորը՝ վոլտ։
- De vi attractiva ignis electrici (1769) (On the attractive force of electric fire)
- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- 1 2 3 4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- 1 2 3 4 Вольта Алессандро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 5 : Вешин — Газли. — С. 341.
- 1 2 3 4 5 www.accademiadellescienze.it (իտալ.)
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ CONOR.Sl
- ↑ Award winners
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ Giuliano Pancaldi, "Volta: Science and culture in the age of enlightenment", Princeton University Press, 2003.
- ↑ Alberto Gigli Berzolari, "Volta's Teaching in Como and Pavia" - Nuova voltiana
- ↑ Hall of Fame, Edison.
- ↑ «Milestones:Volta's Electrical Battery Invention, 1799». ieeeghn.org. IEEE Global History Network. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
- 1 2 «Enterprise and electrolysis». rsc.org. Royal Society of Chemistry. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
- Собрание сочинений А. Вольты։ La opere di Alessandro Volta. Vols. 1-7. Milano, 1918 - 1929.
- Maraldi U. La vita di Alessandro Volta. Firenze. 1959.
- Dibner В. Alessandro Volta and the etectric battery. N. Y. 1964
- Радовский М. И. Гальвани и Вольта. М. - Л., 1941